Բաժիններ՝

Սկանդալային տեսանյութի հետքերով. Նախարարությունը ստուգումներ կանցկացնի Սեւանի ավագ դպրոցում. NEWS.am

Կրթության եւ գիտության նախարարությունը մայիսի 12-ից մեկ շաբաթ տեսչական ստուգումներ է անցկացնելու Սեւանի ավագ դպրոցում, որն արդեն քանի օր է՝ սկանդալների մեջ է 12-րդ դասարանցիներին ցուցադրված տեսանյութի պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ավագ դպրոցի աղբյուրները:

«Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն էլ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 12-ից, մեկ շաբաթ լինելու է դպրոցում եւ ստուգումներ անցկացնի բոլոր ոլորտներում, ոչ միայն տեսանյութի հետ կապված, որը իբր թե ցուցադրվել է 12-րդ դասարանցիներին»,- ասացին դպրոցի աշխատակիցները:

Նշենք, որ այս դպրոցը քննարկման թեմա է դարձել սոցցանցերում: Պատճառն այն է, որ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Անահիտ Կարապետյանին տնօրինությունը մեղադրում է 12-րդ դասարանցիներին «էրոտիկ» տեսանյութ ցուցադրելու մեջ: Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ իր դեմ «դավեր են նյութում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս