No Putinism. Մայիսի 18-ին հավաք-երթ դեպի ՌԴ դեսպանատուն
Մայիսի 18-ին, ժամը 14:00-ին Հայաստանի անկախության ճակատագրով մտահոգված մի խումբ անհատների նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք Երեւանի Ազատության հրապարակում եւ երթ դեպի ՌԴ դեսպանատուն՝ ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության (հատկապես Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը):
Նախաձեռնությունը սատարում է նույն օրը Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում պուտինիզմի դեմ կայանալիք բողոքի ակցիաներին։ ՌԴ դեսպանատնից երթը կշարունակվի դեպի Բաղրամյան-26:
Ակցիան նախաձեռնել են Գայանե Առուստամյանը, Կարեն Բարսեղյանը, Էլմոն Եղնուկյանը,
Դանիել Իոննիսյանը, Իշխան Խոսրովյանը, Յուրա Հակոբյանը, Շողեր Հակոբյանը, Ֆելիքս Հայրապետյանը, Պարոյր Հայրիկեանը, Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Սարուխանյանը, Արթուր Սաքունցը, Դավիթ Ֆիդանյանը եւ այլք:
Կարող են միանալ եւ հավասարազոր նախաձեռնողներ դառնալ բոլորը։ Նախահավաք կլինի մայիսի 11-ին ժամը 16։00-ին Ազատութեան հրապարակում: