Վլադիմիր Գասպարյանը հեգնանքով է արձագանքել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը. news.am

Հաղթանակի զբոսայգում, այսօր՝ մայիսի 9-ին, Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը հեգնական տոնով է արձագանքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը (այդտեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը): Այս մասին գրում է news.am-ը:

«Գագիկ Ծառուկյանը հավանաբար նկատի է ունեցել այն, որ այնտեղ՝ այդ փողոցում գծանշաններ պետք է արվեն, փակ կլինի՝ ուրիշ կողմով կգնան»,-ասել է նա:

Իսկ հարցին, թե իր կարծիքով ինչ է նկատի ունեցել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով նշել է, որ երկրի վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողները պիտի անցնեն Մելիք Ադամյան փողոցով, Վլադիմիր Գասպարյանը կրկին հեգնանքով պատասխանել է. «Այս դեպքում նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ»:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031