
Ողբերգական ավտովթար Մաստարա գյուղի մոտակայքում. կա 3 զոհ

Մայիսի 8-ին, ժամը 23.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորին:
Ըստ նախնական տվյալների` կա 3 զոհ և մեկ տուժած:
Արտակարգ իրավիճակների նախարարություն