Բաժիններ՝

«Բարև Երևան». Վերջապես կայացվեց ապօրինի կառույցը քանդելու որոշումը

Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին: 1999 թվականի հունիսի 14-ին քաղաքապետ Ս.Աբրահամյանի որոշմամբ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում քանդել ապօրինի ավտոտնակը: Քանդել են միայն դարպասն ու ետևի պատը: Այդ ժամանակվանից բնակիչը բողոքում է, որ այդ ապօրինի կառույցի պատճառով իր բնակարանը զրկված է արևի լույսից:

Քաղաքացին նույնիսկ հանձն էր առել հոգալ կառույցի քանդման ծախսը և 32315 դրամ վճարել է գեոդեզիական չափագրման և հանույթի պատրաստման համար:

Ինչևէ, 2013թ. դեկտեմբերից Տարոն Մարգարյանին ուղղված նամակագրության արդյունքում 2014թ. մայիսի 7-ին քաղաքապետը ստորագրել է որոշում, որով հանձնարարվում է 7-օրյա ժամկետում քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը: Մնում է հուսալ, որ պարոն Մարգարյանը հետևելու է այս գործընթացին, և իր որոշումը 1999 թվականի քաղաքապետի որոշման ճակատագիրը չի ունենալու:

«Բարև Երևան» խմբակցություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս