Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը ազատեց Օրբելյանին, նշանակեց Մկրտչյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել Արամ Օրբելյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Արամ Օրբելյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է Հ. Աբրահամյանի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արսեն Մկրտչյանին:

Արսեն Մկրտչյանի կենսագրությունը

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն
1990 – 1996 թթ. – Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. – «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիսի 8-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլտվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցականպատկանելություն
Անկուսակցական

Անձնականտվյալներ
Ամուսնացածէ, ունիերկու դուստր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս