Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը. style.news.am
Այս գիշեր, ժամը 03։30-ի սահմաններում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ Հրահատ Գեւորգյանը։ Լուրը NEWS.am STYLE -ի հետ զրույցում հաստատեց Ֆլորա Մարտիրոսյանի եղբոր կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը։
Տիկին Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հրահատ Գեւորգյանը շուրջ երկու ամիս հիվանդանոցում էր գտնվում։ «Հիվանդ էր, թոքի անբավարարություն ուներ, սիրտն էր, թրոմբ ուներ»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ Հրահատ Գեւորգյանի հոգեհանգստյան եւ հուղարկավորության արարողությունը կկայանա ԱՄՆ-ում։