ԱԳՆ խոսնակը հակադարձում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. Չեմ կարծում, որ որևէ ՀԿ ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև. «Ազատություն»
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների մասին, ասել է. «Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։
«Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- հավելել է Բալայանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: