Ֆրանսիայի նախագահը չի մասնակցելու «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը պատասխան հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության առնչությամբ, թե Ֆրանսիայի Նախագահն առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը:
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է «Կարֆուրի» առաջին հիպերմարկետը։
Այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Ֆրանսիայի Նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետևելու հնարավորություն ունեցան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: