Բաժիններ՝

Դ. Բաբայանը մանրամասներ է հայտնել գերությունից վերադարձված ԼՂՀ քաղաքացու մասին. ԳԱԼԱ

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել քաղաքացի Մայելյան Վագիֆին՝ ծնված 1956 թվականին, ով սահմանը հատել էր ապրիլի 20-ին:

ԳԱԼԱ –ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից փոխանցել էին, որ  անձը վերադարձվել է Ղարաբաղի կողմին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ է հայտնել ԼՂՀ քաղաքացուց, նրա առողջական վիճակից, եւ թե նա ինչ պայմաններում է  հատել սահմանը:

«Այդ մարդը պատահական է հատել սահմանը, և նա ունի հոգեկան որոշ խնդիրներ, հոգեկան խանգարումներ ունի: Նա պատահականորեն հատել է սահմանն, իսկ այսօր արդեն վերադարձվել է  Ղարաբաղի կողմին: Այսինքն ղարաբաղյան կողմը դիմել է  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և այդ հանձնումն այսօր իրականացվել է: Նա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս