Բաժիններ՝

Հյուսիսային պողոտայում ինքնասպան եղածը ռուս երաժիշտ է. մահանալուց առաջ նա հաղորդագրություն էր ուղարկել կնոջը. news.am

Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Պավել Ալմազովն է։ Նա կիթառահար էր եւ Հայաստան էր եկել հյուրախաղերի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ըստ կայքի տվյալների,  նա նետվել է բազմահարկ շենքի տանիքից եւ տեղում մահացել է։ «Զարմանալի է, թե ինչպես է կարողացել բարձրանալ տանիքը»,- պատմեց ականատեսը։

NEWS.am-ի աղբյուրները հաղորդում են, որ երիտասարդը դրանից առաջ հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որում գրել է. «Ես այլեւս չեմ լինի»։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս