Վայոց Ձորի մարզպետը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

«Ես եկել եմ այն եզրակացության, որ հանրությանն ուղղված յուրաքանչյուր գործունեության, այդ թվում՝ խոսքի մեջ, պետք է յուրաքանչյուրս պատասխանատու զգանք: Այլ բան է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, այլ բան է, երբ մարդիկ խոսք են հղում հանրությանը: Հանրության առջև պետք է բոլորս պատասխանատու լինենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ նա պաշտոնանկ է արվելու:

Ըստ նրա՝ պետք է այդ հրապարակումներին անդրադառնալ միայն այն դեպքում, եթե այդ «պատասխանատու» լրատվամիջոցների ղեկավարները հրաժարական տան, որոնց հրապարակած նյութերը իրականություն չեն դարձել. «Եթե գրում են շաբաթ օրը Վայոց Ձորի մարզպետը պաշտոնանկ կարվի և շաբաթ օրը Վայոց Ձորի մարզպետը պաշտոնանկ չի արվում, նշանակում է այդ հրապարակման հեղինակը պետք է առնվազն ներողություն խնդրի հանրությունից ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս