Ռոբերտ Քոչարյանը կիսով չափ եկել է իշխանության. Լարիսա Ալավերդյան. tert.am
Tert.am-ը գրում է. Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ նոր կառավարության ձևավորմամբ արդեն կիսով չափ իշխանության է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Քոչարյանը կիսով չափ եկել է իշխանության, քանի որ այս կադրերը հիմնականում նրա կադրերն են»,-այսօր կայացած ասուլիսին ասել է նա:
Անդրադառնալով նոր նշանակված նախարարներին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի մասին դրական կարծիք ունի և որոշ առումով ողջունելի է համարում, որ նա կարող է հիմա իր գիտելիքները դրսևորել այլ ոլորտում:
«Նա իրոք այն տարիքում չէ, որ նախարար չլինելը ողբերգություն լինի Հրայր Թովմասյանի համար: Չեմ կարծում, որ նա երբևիցե վատ առումով օգտվել է իր նախարար լինելու պաշտոնից»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է նոր նախարարին, բանախոսը նկատեց, որ նրան ճանաչում է որպես դատավոր, Վճռաբեկ դատարանի նախագահ.
«Էլի գիտելիքների մեջ չեմ կասկածում, բայց համոզված եմ, որ Հայաստանում դեռ երկար ժամանակ նախարարները չեն լինելու քաղաքական ֆիգուրներ, ես չեմ կարծում, որ Մանուկյանը եկել է փոխելու այդ մեխանիզմը»:
Ալավերդյանի խոսքով՝ քաղաքական ֆիգուր լինելու հավակնություններ ունեն բոլորը:
Մանրամասներն` այստեղ