Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան

168.am-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան: Այդ պաշտոնը թափուր է մնացել Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարար նշանակելու արդյունքում: Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանին:

Մեր գրավոր հարցմանը՝ որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, Արման Սաղաթելյանը գրավոր պատասխանեց. «ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի հրամանագրերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031