Գենետիկ ինչ խնդիրներ է լուծում ապագա մոր սննդակարգը
Հղիության առաջին ամիսների ընթացքում կանանց սննդակարգն անպայման ազդում է ապագա երեխայի ԴՆԹ-ի վրա: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մայրական կաթի շնորհիվ կարելի է զարգազնել կամ՝ ընդհակառակը՝ չեզոքացնել այս կամ այն գենը: Գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել շուրջ 84 հղի կանանց շրջանում: Նրանց սննդակարգը փոփոխվել է սեզոնային փոփոխություններին զուգահեռ: Անձրևային սեզոնի ընթացքում ծնված երեխաների ուսումնասիրված 6 գեներում ավելի շատ մեթիլ խմբեր են եղել, ինչը պայմանավորված է եղել մոր արյան մեջ գտնվող տարբեր սնուցիչներով: Դա նշանակում է, որ երեխաների գենետիկ համակարգը մոր սննդակարգի շնորհիվ ենթարկվել է փոփոխության:
Մայրիկի սննդակարգը նույնիսկ կարող է որոշիչ լինել երեխայի մաշկի գույնի դեպքում: Դրա համար պետք է խիստ ու հետևողական լինել ճիշտ սննդակարգ ունենալու հարցում, սնվել գրագետ: