Կնոջն ու հարսին դանակահարած գյուղապետը մահացել է. aravot.am
Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ հիվանդանոցում մահացել է Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ նա երեկ դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, գյուղապետը լուրջ այրվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։