Գասպարին ակցիա կանի Ստեփան Դեմիրճյանի, ապա Լևոն Զուրաբյանի տան դիմաց. «Ա1+»
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա կանցկացնի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց մայիսի 6-ին՝ ժամը 13.00-ին: Այս մասին նա ասել է «Ա1+»-ի հետ զրույցում: Վարդգես Գասպարիի պահանջն է՝ ներկայացնել հրապարակային հաշվետվություն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցչի երկամյա գործունեության մասին։
Նրա խոսքով՝ ինքը նախօրոք նման պահանջով դիմել էր ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, այնպես էլ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, պատգամավոր Ստեփան Դեմիրճյանին, սակայն պատասխան չի ստացել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: