«Անդրանիկ Մանուկյանը խայտառակում է մեզ Ուկրաինայում». 1.in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է հայգեղանկարիչ, Ուկրաինայում բնակություն հաստատած Բորիս Եղիազարյանի հետ
-Ձեր կարծիքով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը փոխե՞լ է արդյոք իր մոտեցումները Կիևի նոր իշխանությունների հանդեպ:
– Նրան հարկավոր է ետ կանչել անմիջապես, Ուկրաինայի դեսպանը ապրիլի 24-ի օրը եկել էր Կիևի կենտրոն, և հրավիրել էին Յանուկովիչի իշխանության մշակույթի նախարարին, որը վաղուց հեռացված է պաշտոնից, այս երկրում այլ իշխանություն է այսօր: Ինչ էլ անի Պուտինը, կլինեն ընտրություններ, կլինի նոր նախագահ, այս երկրի ժամանակավոր իշխանություններին ամբողջ աշխարհն ընդունում է և նեցուկ կանգնում: Յանուկովիչի իշխանությունը չկա, Յանուկովիչը փախած է այս երկրից, Յանուկովիչի իշխանության ժամանակ եղած մշակույթի նախարարին հրավիրել էին, որն արդեն նախարար չէ, մեր դեսպանի կողքին, մեր եկեղեցու բակում:
– Այսինքն՝ դեսպանը շարունակում է նախկին իշխանություններին ճանաչել, որպես ուկրաինական իշխանությո՞ւն:
– Այդպես է պարզվում: Նա հայտարարեց ուկրաինացի ժողովրդին, թե որևէ հակաուկրաինական բան չեն արել, բայց, դե, կողքին կանգնել էր: Նա մեզ խայտառակ է անում, պետք է ետ կանչել, բայց ինչո՞ւ ետ չեն կանչում, որովհետև նա հակաուկրաինական, պրոռուսական հայացքներով մարդ է, որը Կիևի կենտրոնում այդ տեսակ դիրքորոշում ունի, և նա դիվանագետ չէ, նրա դիվանագիտությունը թույլ է: Եթե հայերը խելք ունենան՝ նրան ետ կկանչեն, գոնե ձևի համար այլ մարդ կուղարկեն: Պարզապես ուկրաինացիները մաքուր ժողովուրդ են, չեն ցանկանում ֆիքսվել բացասական երևույթների վրա, քանի որ ունենք մտածող և ինտելիգենտ հայություն:
– Ուկրաինայի դեսպանը Հայաստանում՝ Իվան Կուխտան, մեկնեց Կիև՝ գործուղման պատճառաբանությամբ և չվերադարձավ: Շատ տարբեր խոսակցություններ կան, որ կվերադառնա մի քանի ամսից կամ դեսպանը կփոխվի: Ի՞նչ եք սպասում:
– Դա կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահեն հայությունն Ուկրաինայում և Հայաստանն ու ՀՀ իշխանությունները: Ուկրաինացիները սպասում են՝ հայերը կդապարտե՞ն արդյոք ռուսական դիվերսիան Դոնբասում: Ուկրաինացիները չափազանց զգայույն են հայ համայնքի նկատմամբ, դարերով կուտակված սեր կա հայերի նկատմամբ, իրենց գենի մեջ հայ մարդը հատուկ սիրված մարդ է, բայց հիմա այս պարագաներում ամեն ինչ շատ ցավոտ է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: