Բաժիններ՝

Անցեք աղբի միջով, թե չեք ուզում մահանալ

Asparez.am-ը գրում է.  Մշակութային Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը՝ Գարեգին Նժդեհի վերջնամասը, մեղմ ասած, համաքաղաքային աղբանոց է հիշեցնում: Թվում է՝ քաղաքի այս հատվածը, մասնավորապես` Շառլ Ազնավուրի հրապարակին հարող տարածքը, Շիրակ հյուրանոցի ետերկրաշարժյան մնացորդներով ու գունագեղ աղբով լցված գետնանցումով, անտերության մատնված ու լքված գյուղակի տպավորություն է թողնում:

Դեռ քիչ է, որ անցորդները, գետնանցումի կողքով քայլելիս, ստիպված են առնվազն ձեռքով քթները փակել ու ազատագրել իրենց աղբաբույրը շնչելու «բերկրանքից», դեռ մի բան էլ պիտի լարախաղացի հմտություններն ի ցույց դնեն ու մայթեզրի քարերի վրայով քայլեն, եթե, իհարկե, չեն ուզում գրեթե մայթեզրով երթեւեկող մեքենաների անիվների տակ հայտնվեն` պատահաբար:

Կիսաքանդ հյուրանոցը, աղբածածկ գետնանցումն ու փողոցի այդ դժվարանցանելի հատվածը, որքան էլ զարմանալի թվա, շուրջ 25 տարի այդ վիճակում է: Ու գյումրեցին դեռ շարունակում է համբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս