Տյումենում հարգանքի տուրք են մատուցել գազանաբար սպանված Նունե Սարգսյանի հիշատակին
Ռուսաստանի Տյումեն քաղաքում մայիսի 1-ին հարգանքի տուրք են մատուցել գազանաբար սպանված, 3 երեխաների մայր, 26-ամյա Նունե Սարգսյանի հիշատակին: Ողբերգությունը ապրիլի 21-ին էր պատահել, երբ կնոջն իր իսկ բնակարանում սպանել էր պիցցայի առաքիչը: Այս մասին գրում է News.am-ը:
Քաղաքի կենտրոնում` միասին գերեզմանոց գնալու նպատակով հավաքվել են ոչ միայն սպանվածի ծանոթները, այլ բազմաթիվ տյումենցիներ, որոնք ծանոթ չէին Նունեին: Պարզվել է` նրանցից շատերն անգամ չեն էլ հանդիպել կնոջը: Այդ մարդիկ կատարվածի մասին ինտերնետից են իմացել: Նույն կերպ էլ տեղեկություն են ստացել, որ կարելի է հավաքվել ու միասին գերեզմանոց գնալ: Հանդիպման վայր ժամանածների ձեռքին ծաղիկներ են եղել:
Թարգմանությունը` News.am-ի: