Անհետ կորած 77-ամյա ծերունուն որոնում են 11 օր. հարազատները դիմել են էքստրասենսի. news.am
Լոռու մարզում ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանին գտնելու համար կորածի հարազատները դիմել են էքստրասենսի օգնությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 77-ամյա ծերունու հարազատներից Վարդան Մկրտչյանը:
«Վլադիմիրի երեխաները դիմել են երկու էքստրասենսի, ովքեր ասել են, թե կորածը մեկի տանը վիրավոր պառկած է, գլուխը փաթաթած: Դրա համար առավոտից ոստիկանները, Սվերդլովի բնակիչներն ու հենց հարազատները պտտվում են մոտակա բոլոր գյուղերով, մտնում յուրաքանչյուրի տուն ու ստուգում, կարող է մեկի տանը պառկած լինի»,- ասել է նա:
77-ամյա ծերունու անհետանալուց անցել է ավելի քան 10 օր: Այս ընթացքում ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները մի քանի անգամ հատուկ սարքերով ուսումնասիրել են գետը, սակայն ապարդյուն: Այսօր նորից փրկարարները զննելու են գետի ողջ տարածքը, քանի որ ջրի մակարդակն արդեն իջել է եւ հնարավոր է ինչ-որ բան հայտնաբերվի: Կորածին գտնելու համար միացել է նաեւ Վրաստանի ոստիկանությունը:
Մանրամասներն` այստեղ