Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի հաստատել Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետ քաշվելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ցուցիչներ չի տեսնում, որ ռուսական տասնյակ հազարավոր զինվորներ հետ են քաշվում Ուկրաինային սահմանակից շրջաններից: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Մոսկվայի այն պնդումը, թե ռուսական զորքերը վերադարձել են ելման դիրքեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ժամանակ իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելին երեկ երեկոյան հայտնել է, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններ սկսած ռուսական զորքերը վերադառնում են զորանոցներ: Ռուսական կողմի այդ հայտարարությունն արվել էր Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս