Բաժիններ՝

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջև բարեկամության, խաչքար է տեղադրվել:

Տուֆակերտ խաչքարը Երևանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են նաև հարակից մի քանի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաև՝ Անդրանիկ Օզանյանի թոռնուհին:

Հանդիսավոր արարողության մասնակիցները նշել են, որ այս միջոցառումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության:

Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հրաշալի նվերի համար.

«Ցավոք, մինչ այժմ մեր քաղաքում խաչքար չկար, և ես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերը լրացրեց այդ բացն ու մենք արդեն խաչքար ունենք, որը ոչ միայն հոգևոր, այլև մշակութային մեծ արժեք է»,- նշել է Ֆիլիպ Պեմեզեկը:
Ի դեպ, Պլեսի Ռոբինսոնն աշխարհի այն եզակի քաղաքներից մեկն է, որի քաղաքապետարանի առջև մշտապես ծածանվելու են Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս