Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից՝ 5-ը:
Բացահայտվել է գողության 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀՈստիկանություն