Բաժիններ՝

Պատերազմի վետերանները զայրացել են՝ իրենց նկարները տեսնելով գարեջրի վրա

Օմսկի վետերանները զայրացած են և կոչ են անում բոյկոտել «Сибирскаякорона» գարեջրային ընկերության արտադրանքը։ Այն շուկա է մտնելու մայիսի սկզբին։ Վպդովմունքի պատճառն այն է, որ գարեջրի ալյումինե տարաների վրա տեղադրվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների նկարները։

Արտադրող ընկերությունը նման կերպ իբր ցանկացել են Ռուսաստանի քաղաքացիներին հիշեցնել հայրենիքի պաշտպանների հերոսությունները։ Սակայն իրենք՝ պատերազմի մասնակիցները, գտնում են, որ այդ «հայրենասիրությունը» վիրավորական է։

Թեման ակտիվ քննարկվում է նաև սոցիալական ցանցերում։ Մարդկանց մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ օգտագործվելուց հետո այդ տարաները հայտնվելու են աղբանոցում։

Ավելացնենք, որ այս գաղափարը ավելի ընդգրկուն ծրագրի՝ «Ռուսաստանը, որով մենք հպարտանում ենք» ծրագրի շրջանակներում է, որն իրականացնում է «САНИнБев» ընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս