Բաժիններ՝

Իրանի նախագահը մայիսի վերջին կժամանի Թուրքիա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով Թուրքիա կժամանի մայիսի վերջին: Այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ:

Այցի ընթացքում պլանավորված է քննարկել Թուրքիային մատակարարվող իրանական գազի գնի հարցը: 2012 թվականի մարտին Թուրքիան դիմել էր Միջազգային միջնորդ դատարան՝ կապված ներկրվող իրանական գազի գնի նվազեցման հետ:

1996 թվականին 25 տարով կնքված պայմանագրով Թուրքիան պարատավորվել է տարեկան գնել 10 միլիարդ խորանարդ մետր իրանական գազ: Թուրքիան հազար խորանարդ մետր իրանական գազի դիմաց վճարում է 490 դոլար, մինչդեռ ռուսական գազի պարագայում դա կազմում է 425 դոլար, իսկ ադրբեջանական գազի դեպքում 335 դոլար:

Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերով Թուրքիան պարտավորվել է տարեկան ներկրել 20 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Ադրբեջանի պարագայում՝ 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բացի այդ, Թուրքիան Ալժիրի ու Նիգերիայի հետ կնքած համաձայնագրերով տարեկան ներկրում է համապատասխանաբար 4.4 և 1.2 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս