Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը լքելու համար ունեցել է երկու պատճառ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը լքելու համար ունեցել է երկու պատճառ.
«Առաջինն այն է, որ բազմամյա բավական ինտենսիվ գործունեությունից հետո պարզապես անհնար է, որ մարդկանց չհոգնեցնի յուրաքանչյուր ղեկավար: Ես կարծեցի, որ իմ ժողովրդին անհրաժեշտ է հանգստանալ ինձնից:
Երկրորդ պատճառը արևմտյան բարեկամների հետ հանդիպումներն էին, օրինակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպումը, որի ժամանակ նա ուղիղ ձևով ասաց, որ Վլադիմիր Պուտինը բոլոր հանդիպումները (անկախ այն բանից, նրան հարցրել են, թե ոչ) սկսել է իմ մասին խոսակցությունը՝ պահանջելով իմ կալանավորումը կամ էլ դրանից ավելի վատը:
Բառոզուն ինձ ասաց, որ եթե ես մնամ Վրաստանում, ապա մեր կառավարությունը կարող է ցանկացած առիթով հարուցել քրեական գործ, ինչը կլինի այն բանի հաստատումը, որ նա կատարում է Պուտինի պատվերը, և դրանով իսկ Վրաստանի հետ հետագա բոլոր բանակցությունները կդրվեին հարվածի տակ: Նույնն ասացին ամերիկացիները»: