ՀՀԿ երիտասարդների պատրաստած տեսահոլովակը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Այս առիթով ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Համոզված ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանն ու կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը աշխարհասփյուռ հայության և մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Ճանաչում և հատուցում. սա է մեր պահանջը Թուրքիայից»:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Մանրամասները` տեսահոլովակում:

 

Տեսանյութեր

Լրահոս