Հովիկ Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին. news.am
«Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
Նա մասնավորապես ասել է. «Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների եւ իմ նախկին աշխատանքը դրական գնահատելու համար: Ինձ միայն զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները»:
Նաև հավելել է. «Ինչ վերաբերում է իշխանությունների գործունեության արդյունքների գնահատականին, ապա այն տալու է ժամանակը, որն օբյեկտիվ է, լայն տեսնել գիտի ու զերծ է չարախնդությունից»: