Իրակլի Գարիբաշվիլին 2004 թվականին քվեարկել է Միխեիլ Սաակաշվիլու օգտին
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին 2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ.
«Ես մշտապես ունեցել եմ երկու ընտրություն և կարծում եմ, որ երբեք չեմ սխալվել: Երկրորդ կարևորագույն ընտրությունն ես արել եմ այն ժամանակ, երբ Ֆրանսիայից վերադարձա հայրենիք:
Երբ 2003 թվականին Վրաստանում իրականացվեց (Վարդերի) հեղափոխություն, ես գտնվում էի Ֆրանսիայում և այնտեղից զանգահարեցի ընկերներիս ու շնորհավորեցի նրանց: Մենք բոլորս ուրախ էինք, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվում է, մենք շատ էինք ցանկանում, որ Վրաստանը նմանվի Ֆրանսիային, և դա բնական է:
Վրաստանում այդ ժամանակ ստեղծված իրավիճակը ես սրտիս շատ մոտ էի ընդունում: Ամենուրեք կոռուպցիա էր, լճացում: Հենց դրա համար էլ ես ողջունեցի 2003 թվականի հեղափոխությունը, հենց դրա համար էլ ես իմ քվեն տվեցի Միխեիլ Սաակաշվիլու օգտին»: