![](/banners/BeFunky-design.jpg)
Պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/hatuk-qnchakan-carayutyun.jpg)
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ փաստաբանի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, անձնական այլ դրդումներից ելնելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում` 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, կազմել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրվող Գ. Ա.-ին վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն