Բաժիններ՝

«Մուկ ու կատու» շոուի հեղինակ ազատամարտիկը ոստիկաններին օրենսգիրք կնվիրի (տեսանյութ). yerkir.am

Yerkir.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, ով երեկ ՀՀ կառավարության դիմաց «մուկ ու կատու» ակցիա էր իրականացրել, ասել է, որ ոստիկանության բաժնում ոչ ոք իրեն ավելորդություն թույլ չի տվել, պարզապես իրեն զգուշացրել են, որ շոուն սխալ վայրում է արել, ապա նրա նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն` ՀՀ վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով:

«Էնքան գրեն, էնքան էլ… Ինձ պարզապես ասացին, որ այդ վայրում կենդանիներ չի կարելի տանել, դրա համար երևի հատուկ վայրեր կան, դեռ պետք ա տեղն իմանամ»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանցից օրենսգիրք է պահանջել և խնդրել ցույց տալ այն կետը, որն արգելում է այդ վայր կենդանիներ բերելը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ ilur.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս