Թուրքիայում տանկային ուսումնական կրակոցի ժամանակ վիրավորվել է 17 զինծառայող
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Չանաքքալեի (Դարդանել) Գելիբոլու (Գալիպոլի) շրջանում տեղակայված 18-րդ հետևակային, մեխանիզացված բրիգադում լուրջ միջադեպ է գրանցվել: Գիշերային ուսումնական վարժանքի ժամանակ պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է 17 զինծառայող:
Տանկի հրանոթից արձակված արկն ընկել զինծառայողների մոտ և պայթել: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ: Նշվում է, որ նրանք թեթև վնասվածքներ են ստացել, ծանր վիճակում չի գտնվում և ոչ մի զինծառայող: