Թևոսիկի եղբոր սպանության գործը ԱԱԾ է տեղափոխվել՝ դատախազի հանձնարարությամբ. pastinfo.am
Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն է փոխանցվել դատախազի հանձնարարությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյան (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո): Իսկ երբ վերջինը կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ներգրավմամբ՝ օրեր շարունակ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ կոյուղում դիակն այդպես էլ չհայտնաբերվեց։ Տվյալ տարածքում ԱԻՎ-ը որոնողական աշխատանքները դադարեցրել է։ Ու չնայած դիակը բացակայությանը՝ այդուհանդերձ, ոստիկանությունը Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն Թեւոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու,այլ նաեւ՝ Մոսոյին սպանելու համար։ Մինչդեռ, փաստաբանները հայտարարում են, որ Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ։
Մանրամասներն ` այստեղ