ՀՀԿ-ն տուժում է ամենագլխավոր կռվի դաշտում՝ ԱԺ-ում. «Իրատես de facto»
«Կոալիցիան մեռավ։ Քաղաքական ուժերն ուզում են ստանալ պորտֆելներ, բայց քաղաքական պատասխանատվությունը չկիսել։ ՀՀԿ-ն մնում է միայնակ իր պարտականություններով ու պարտավորություններով»,- գրում է Իրատես de facto» թերթը՝ ավելացնելով.
«ՀՀԿ-ն, թերեւս տուժում է ամենագլխավոր «կռվի»դաշտում՝ ԱԺ-ում։ Եթե ՕԵԿ-ն էլ տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, ՀՀԿ-ի վիճակը լրջանալու է, ավելի ճշգրիտ՝ Գալուստ Սահակյանի, քանի որ վերջինս պիտի ամեն նիստին ներկա-բացակա անի, որ խմբակցությունը մեկ մարդու նման ներկայանա նիստին, որպեսզի քվեարկությունը չտապալվի։
Եթե նախկինում հույսը որոշ չափով ՕԵԿ-ի վրա էր, որը «փակում էր» ՀՀԿ բացակայողների տեղը, հիմա այլեւս նման «օգնություն» չի լինելու»»:
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»-ի այսօրվա համարում։