Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանն այսօր հրաժարվեց իր պաշտպան Նիկոլայ Բադասարյանից

Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանն այսօր հրաժարվեց իր պաշտպան Նիկոլայ Բադասարյանից. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտնեց, որ ցանկանում է՝ իր շահերը պաշտպանեն փաստաբաններ Կրոմվել Գրգորյանն ու Վահագն Բաբայանը: Ամբաստանյալի պաշտպաները դատարանից խնդրեց իրենց տրամադրել քրեական գործերի նյութերը՝ նշելով, որ իր ունեցած պատճեններն ընթեռնելի չեն:

Նշեք, որ այսօրվա դատական նիստը ուշացումով սկսվեց: Դատարան չէր ներկայացվել քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը: Դատավորը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել են, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարան տեղափոխվող կալանավորներից մեկը ասեղներ է կուլ տվել, ինչի պատճառով կալանավորներին դեռ դուրս չէին բերել կալանավայրից:

Քրեական գործի քննությունը կշարունակվի մայիսի 13-ին:

Հիշցնենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է, բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը:

Տեսանյութեր

Լրահոս