Բաժիններ՝

Եգիպտոսում ազատազրկման են դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման 120 ակտիվիստի

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարաններից մեկը «Մուսուլման եղբայրներ» շարժման 120 կողմնակցի երեկ դատապարտել է մինչև 3 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:

Նրանց դատապարտել են նրա համար, որ նախորդ տարվա նոյեմբերին՝ Միջին Արևելքում 4-րդ պատերազմի զոհերի հիշատակի պետական օրը, նրանք բախումներ են հրահրել իրենց շարժման հակառակորդների հետ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ:

Նշվում է, որ նախորդ տարվա հուլիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ձերբակալվել է ավելի քան 15.000 մարդ, որոնք սպասում են իրենց դատավճռին:

Մարտի 29-ին եգիպտական քրեական դատարաններից մեկը մահվան դատապարտեց «Մուսուլման եղբայրներ» շարժման 529 ակտիվիստի՝ նախորդ տարվա օգոստոսին կազմակերպված բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ ոստիկանության հետ բախումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս