ԲՀԿ-ն առայժմ ասելիք չունի
Ինչպե՞ս է «Բարգավաճ Հայաստանը» վերաբերում Հովիկ Աբրահամյանին` որպես ՀՀ նոր վարչապետ: Ի պատասխան մեր այս հարցադրմանը` ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Հայտնի է, որ ես սահմանափակվել եմ այն հայտարարությամբ, որը օրեր առաջ տարածեցի: Որևէ այլ ասելիք այս պահի դրությամբ չկա»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն արդեն ունի՞ դիրքորոշում, թե ինչպես է Ազգային ժողովում քվեարկելու նոր կառավարության ծրագրին, ինչին արձագանքելով` ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Բայց ինչպե՞ս կարող ենք ունենալ դիրքորոշում, եթե ծրագիրը դեռ չի ներկայացվել»:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ապրիլի 13-ին տարածված հաղորդագրության մեջ անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, և հայտարարել, որ կոալիցիոն կառավարությանը մաս կազմելու հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա: