 
                        Դոլարը շարունակում է թուլանալ
 
                                    Այսօր՝ ապրիլի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.18%-ով կամ 0.75 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 700 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413.5 դրամ, վաճառքինը՝ 415.5 դրամ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        