Հայաստանում ապաստան գտած ադրբեջանական ընտանիքի պատմությունը (տեսանյութ)
Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումներից փախած և Հայաստանում ապաստան ստացած Ջավիդ Օրուջևը ընտանիքի հետ ` հանգիստ զբոսնում է Երևանի գլխավոր հրապարակում և հարցազրույց տալիս հայկական հեռուստատեսությանը: Տեսարանը զարմացրել է BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակցին: Նա նկարահանող խմբից համաձայնություն ստանալով` ադրբեջանցի Օրուջևի հետ զրուցել է Հայաստանում իր կեցության պայմանների մասին:
armeniatv.am-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի փախստականը պատմել է, որ իրենք ազատ են տեղաշարժվելու հարցում, ապրում են փախստականների համար նախատեսված կացարաններում, որտեղ իրենց հարևանությամբ բնակվում են սիրիահայեր, աֆրիկացիներ ու իրանցիներ, որոնց հետ իրենց փոխհարաբերությունները նորմալ են: