Ուկրաինան դե ֆակտո արդեն սնանկ է. Բիլդտ
Ուկրաինան այսօր դե ֆակտո սնանկ է, սակայն հնարավորություն ունի իրավական իմաստով չստանալ այս կարգավիճակը, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
«Իրավիճակն իսկապես լավ չէ: Հույս ունեմ, որ բարեփոխումների փաթեթի օգնությամբ, որը ֆինանսավորելու է ԱՄՀ-ն, այն կբարելավվի, իսկ Ուկրաինայի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ չեն տա, որպեսզի երկիրը հայտնվի այն իրավիճակում, երբ կձեւակերպվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` համապատասխան իրավական հետեւանքներով»,-ասել է Բիլդտը:
Դիվանագետը մատնանշել է Ուկրաինայի բյուջեի ծայրահեղ դեֆիցիտը, բացասական առեւտրային հաշվեկշիռը, բարձր գնաճը: