Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ Վրաստանը սերտորեն համագործակցել է ՌԴ ԱԴԾ-ի հետ. Աբաշիձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման նախապատրաստության ժամանակ Վրաստանն այդ խաղերի անվտանգության հարցերում սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ:

Աբաշիձեի խոսքերով՝ Վրաստանի օլիմպիական կոմիտեն սերտ կապերի մեջ է եղել կազմակերպիչների հետ: Նա հավելել է, որ Սոչիում ռուսական կողմի համաձայնությամբ աշխատել են Վրաստանի ներկայացուցիչները, որոնք սերտորեն համագործակցել են տեղի բոլոր կազմակերպիչների հետ.

«Բացի այդ, օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Վրաստանի տարածքում, սահմանի երկայնքով ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցառումներ»:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը երեկ հայատարարել է, որ իրենց հաջողվել է Սոչիի օլիմպիական օբյեկտների վրա հարձակումները կանխել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Վրաստանի իրենց գործընկերների հետ համագործակցության շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս