Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը կստանձնի միայն մեկ դեպքում. «Հրապարակ»

«Առաջին անգամն է, որ որևէ կարգի արտահոսք չկա»,- «Հրապարակ» թերթին փոխանցել է ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը` ի պատասխան հարցի, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա: «Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է»: «Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին: Հայաստանյան բյուջեն կատաստրոֆիկ վիճակում է, Արևմուտքը հանրամատչելի հասկացրել է, որ հրաժարվում է «դոնորական» ֆունկցիաներ իրականացնելուց: «Մնում է Ռուսաստանը, իսկ նա ո՞ւմ կտա Հայաստանում փող, պարզ է` միայն իր մարդուն»: Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում, եթե դառնում է 2018-ի «իրավահաջորդը»՝ բացատրեց մեր զրուցակիցը»,- գրում է «Հրապարակ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս