ԱՄՆ-ը մեծ ակնկալիքներ չունի ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի հետ բանակցություններից. Նուլանդ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում էական հաջողություններ չեն ակնկալում ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկա բանակցություններից:
Այս մասին երեկ Սենատի՝ անվտանգության և Եվրոպայում համագործակցության գծով հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը.
«Ես ստիպված եմ հայատարարել, որ մենք շատ բան չենք ակնկալում այդ բանակցություններից, սակայն մեզ կարևոր է թվում (ուկրաինական ճգնաժամի) դիվանագիտական կարգավորման հնարավորության պահպանումը: Մենք կտեսնենք, թե ինչ արդյունք են բերում դրանք»:
Ակնկալվում է, որ քառակողմ այդ բանակցություններն անցկացվելու են հաջորդ շաբաթ: