 
                        Քարաթափում` Անտառային փողոցում
 
                                    Ապրիլի 6-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի թիվ 190 շենքի մոտակա լանջից քար է պոկվել և ընկել բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ լանջից պոկված քարերը թափվել են Անտառային փողոցի թիվ 190 շենքի բակ, ինչի հետևանքով վնասվել է բակում կայանված «ԿԻԱ» մակնիշի 201 ԼԼ 11 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        