![](/banners/BeFunky-design.jpg)
Երեխան դուրս է բերվել գետից
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/get1.jpg)
Ապրիլի 6-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում` «Արզնու ձոր» կոչվող տարածքում, երեխա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Լազերևի անվան առողջարանի մոտակայքից տեղի ուժերով գետից դուրս է բերվել 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն