Բաժիններ՝

Ամերիկացի սենատորները պահանջել են գաղտնազերծել ԿՀՎ-ի հարցաքննման մեթոդները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Հետախուզական հանձնաժողովը երեկ որոշում է ընդունել 480 էջանոց զեկույցի մի մասի գաղտնազերծման մասին, որում խոսք է գնում այն մարդկանց ձերբակալելու և հարցաքննելու ԿՀՎ-ի մեթոդների մասին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ:

Սենատորները նաև որոշել են զեկույցի ամբողջական տեքստն ուղարկել նախագահ Բարաք Օբամայի դիտարկմանը՝ ուղղումներ ու հավելումներ անելու համար: Փաստաթղթի ամբողջական տեքստը բաղկացած է 6300 էջից: Դրանում սուր քննադատության է ենթարկվում ԿՀՎ-ը՝ ահաբեկչության կասկածանքով ձերբակալված անձանց կտտանքների ենթարկելու համար:

Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ դեմ չէ այն փաստաթղթերի հրապարակմանը, որոնք առնչվում են Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության ժամանակ հատուկ ծառայությունների աշխատակիցների չարաշահումներին: Հետաքննությունը 2009 թվականին նախաձեռնել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն Լեոն Փանեթան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930