Վաղը չորս ոչ իշխանական ուժերը կհանդիպեն. ԳԱԼԱ
«Միանշանակ պայքարի արդյունք էր, մենք սպասում էինք, որ դա չի հասնի քվեարկության, բայց ես անձամբ չէի կարծում էսքան շուտ կլինի հրաժարականը, բայց որ տրամաբանական էր, դա փաստ է»,-ԳԱԼԱ–ի լրագրողի հետ զրույցում Տիգրան Սարգսյանի հրաժարականն այսպես է մեկնաբանել ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը: Նա գտնում է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով ապացուցվեց մեկ կարեւոր հանգամանք, որ կոճակային քվեարկությունը որեւէ խնդիր երկրում չի լուծում, եւ որ որոշում կայացնողը քաղաքացին է: Սակայն այսքանով, ըստ Ստեփան Մարգարյանի, ամեն բան ավարտված չէ, վաղը չորս ոչ իշխանական ուժերը քննարկելու հարց ունեն. «Վաղը մենք հանդիպելու ենք 4 ոչ իշխանական ուժերով, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքները, քանի որ մեր առջեւ միայն Տիգրան Սարգսյանի հեռացումը չէր դրված, այլ ընդհանուր կառավարման համակարգի, ծրագրերի գործունեության փոփոխությունը»,- ասել է Ստեփան Մարգարյանը:
Իսկ արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ ՍԴ երեկվա կայացրած որոշումն արագացրեց Տ. Սարգսյանի հրաժարականի գործընթացը. «ՍԴ որոշումն իմ տպավորությամբ այնպես չէ, որ կառավարության համար անսպասելի էր, դրա մասին վկայում էր այն, որ որոշման հրապարակումից հետո ներքին անհամաձայնություն առաջացավ, սկսեցին հայտարարել, թե ՍԴ կասեցում չի արել եւ այլն, դրանով ավելի խառնաշփոթ ստեղծվեց, ինչն էլ խորացնելու էր հասարակական լարվածությունը, դրա համար գնացին այս քայլին»,- գտնում է ԲՀԿ-ական պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւս այն համոզմանն է, որ Տիգրան Սարգսյանը հեռացավ հասարակական ճնշման եւ ոչ իշխանական ուժերի համագործակցության շնորհիվ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: