Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/Necdet-Ozel-030111.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի այցն Ադրբեջան:
Ադրբեջանում Օզելն այցելել է Պաշտպանության նախարարություն, ուր նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օզելի ադրբեջանական այցը տևելու է մինչև ապրիլի 4-ը: