Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Ավելի լավ է «что, где, когда» խաղալ, քան լինել պոտենցիալ կրիմինալ ժանրի կամ 02-ի պոտենցիալ հերոս. aravot.am

«Երեկվա իմ ելույթներից հետո ես մտածում էի՝ պարզ է, որ մի հրաշալի քառյակ կնստի, տանը կպատրաստվի, կհավաքվի, կկոնսուլտացվի տարբեր գինեգործական կոմբինատներում: Երեկոյան նայեցի՝ 20-ից ավելի հրապարակում եւ նյութ է եղել իրենց ենթակայության տակ գտնվող կայքերում: Դա ապացուցում է այն, որ ինչ երեկ ասացի՝ ճիշտ էր: Այստեղ շարան էր ժողգործիքների: Ուզում եմ հարց տալ՝ տղերք, ձեր PR մենեջերն ո՞վ ա, հանե՛ք գործից»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսպես է պատասխանել Նիկոլ Փաշինյանի, Լևոն Զուրաբյանի և Նաիրա Զոհրաբյանի ՝ իրեն ուղղված վիրավորանքներին և քննադատություններին:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչին, որ լրջացեք, սա КВН չի, որ շուլուխներ, շուտասելուկներ ասեք՝ Արմեն Աշոտյանն ասել է. «КВН-ը լավ զբաղմունք է: Խելքի բան է էլի, արագ կողմնորոշվելու, եւ ինչու չէ՝ կենսուրախության: Ժպտացեք, քանի որ կյանքը շատ ավելի լավն է, քան դուք պատկերացնում եք: Ավելի լավ է «что, где, когда» խաղալ, քան լինել պոտենցիալ կրիմինալ ժանրի կամ 02-ի պոտենցիալ հերոս, կամ «Քաղաքական տնփեսա» սերիալի հերոս լինել: Ձեր վիճակը շատ բարդ է, բայց իմ վիճակն էլ է բարդ: Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները կասեն՝ Աշոտյանը ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքի ընդդիմության առաջնորդ: Ձեզ գովեմ, կասեն իշխանության պռոյեկտն է, գովում է: Չգիտեմ ոնց վարվեմ: Свой среди чужих чужой среди своих, ծանր է վիճակը: Ինձ էլ հասկացեք: Ո՞նց անեմ, որ ձեզ վնաս չտամ, բայց իրականում մի բան ասեմ, էլի»:

Արմեն Աշոտյանը նաև հավելել ե՝ «ճաշից հետո մանանեխ պետք չէ» կամ՝ «նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս